Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «աշխարհը ցնդել է» 2020 թվականին: Նրա խոսքերը մեջբերում է «ԲելՏա»-ն:
«Կարելի է անկեղծորեն եւ բացահայտ ասել` աշխարհը ցնդել է: Անցած տարին դժվար էր ամբողջ մարդկության համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը: Նա հավելել է, որ երկրները մի ակնթարթում գլոբալիզմի գաղափարներից անցան ազգային գոյատեւման ռազմավարությանը:
Լուկաշենկոն հիշեցրել է, թե ինչպես էին ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը պարտադրում գլոբալիզմի գաղափարները, սակայն «հենց այս խայտաբղետը հայտնվեց այս խրտվիլակը` համավարակի տեսքով, բոլորը կծկվեցին, փակվեցին»: Այս կապակցությամբ Բելառուսի նախագահը կոչ է արել չհավատալ ժողովրդավարության եւ գլոբալիզմի գաղափարներին, քանի որ այդպես են «անում մի քանի պետություններ` աշխարհին տիրելու համար» եւ հիմարացնում են մարդկանց:





























