ԵՄ-ն արագացրել է մուտացիաների հետ պայքարի համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հաստատելու գործընթացը, կիրակի հայտարարել է ԵՄ առողջապահության հարցերում հանձնակատար Ստելա Կիրիակիդեսը:
«Այժմ մենք որոշել ենք, որ նոր մուտացիաների դեմ պայքարի համար նախորդ պատվաստանյութերի հիման վրա կատարելագործված պատվաստանյութն այլեւս չի անցնի հաստատման ամբողջ գործընթացով: Այնպես, որ ավելի արագ կունենանք համապատասխան պատվաստանյութերը առանց անվտանգության խնդիրների»,-ասել է նա պարբերականին:
Եվրոպացի հանձնակատարը ենթարկվել է ԵՄ անդամ երկրների քննադատությանը պատվաստանյութերի մատակարարման ուշացումների պատճառով, որի հետեւանքով դաշինքը հետ է այնպիսի երկրներից, ինչպես Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, հաղորդում է Reuters-ը:
2021 թվականի վերջում ԵՄ-ն ակնկալում է ստանալ արտոնագրված արտադրողներից բավարար քանակությամբ պատվաստանյութ, որպեսզի ընդգրկի բնակչության ավելի քան 70 տոկոսը, ասել է Կիրիակիդեսը:
Նա նաեւ կրկնել է Հանձնաժողովի կարծիքը, որ սահմանների փակումը վարակի դեմ արդյունավետ պայքարի միջոց չէ:





























