Երկուշաբթի Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի մատույցներում, հայտնում է սիրիական SANA պետական ​​լրատվական գործակալությունը:

«Այսօր ժամը 01:18-ին իսրայելցի հակառակորդը օկուպացված Գոլանի բարձունքներից, ինչպես նաեւ Գալիլեայից հրթիռային հարվածների շարք է իրականացրել՝ խոցելով Դամասկոսի շրջակայքում գտնվող որոշ թիրախներ»,- գործակալությունը մեջբերել է ռազմական աղբյուրի խոսքը:

Նրա խոսքով՝ սիրիական ուժերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: