Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման ինը դեպք եւ 10 ասիմպտոմատիկ կրող է գրանցվել, 61 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին հաղորդվում է ՉԺՀ-ի պետական առողջապահական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ ինը նոր հաստատված դեպքերից ութը դրսից են, իսկ մեկը` տեղական, հայտնաբերվել է Հեբեյ նահանգում:
Մայրցամաքային Չինաստանում համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 89.772 դեպք, առողջացել է 84 499 մարդ, 637 հիվանդ շարունակում են մնալ հիվանդանոցներում, իսկ 4.636 մարդ մահացել է: Ներմուծված դեպքեր 4 869-ն են, առողջացել է 4 633 մարդ:
2020 թվականի ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսել են տվյալներ հրապարակել նաեւ հիվանդության ասիմպտոմատիկ դեպքերի մասին: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է 10 նման դեպք, բոլորը ներմուծված են: Հիվանդության 396 ասիմպտոմատիկ կրող մնում է վերահսկողության տակ, սակայն հայտնի չէ, թե ընդհանուր քանի այդպիսի դեպք է եղել համավարակի ընթացքում Չինաստանում:
Առանձին Հոնկոնգում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է 10.779 դեպք (մահացել է 193 մարդ, առողջացել է 10185-ը), Մակաոյում`՝ 48 (46 հիվանդ արդեն դուրս է գրվել), Թայվանում վարակվել է 937 մարդ (ինը մարդ մահացել է, 859-ը` վերականգնվել):





























