Ավստրալիայում կատուն «չորքոտանի հերոս» է ճանաչվել այն բանից հետո, երբ սատկել է՝ փոքր երեխաներին փրկելով նրանց մոտեցող ամենաթունավոր օձերից մեկից:

Արթուր անունով կատվի պատմությունը պատմել են Ֆեյսբուքում կենդանիների պաշտպանության ծառայությունում: Կատուն հետեւել է հետնաբակում երկու փոքր երեխաներին, երբ նրանց է մոտեցել արեւելյան դարչնագույն օձը, որը Australian Geographic ամսագիրը ճանաչել է երկրում ամենաթունավոր 10 օձերից մեկը: Այդ տեսակը հայտնի է իր ագրեսիվությամբ եւ ճկունությամբ: