Բահրեյնը COVID-19-ի դեմ պատվաստումների թվային անձնագիր է գործարկում` դառնալով դա արած առաջին երկրներից մեկը, փոխանցում է Reuters-ը:
Բահրեյնյան BeAware հավելվածում պաշտոնական սերտիֆիկատի կողքին լույս է վառվում, որում նշված են անձի անունը, ծննդյան ամսաթիվը, քաղաքացիությունը եւ պատվաստանյութը:
Օգտագործողները պետք է պատվաստանյութի երկու դեղաչափ ստանան 21 օրվա տարբերությամբ, այնուհետեւ երկու շաբաթ սպասեն հակամարմինների առաջացմանը: «Իշխանությունները կարող են ստուգել դրա վավերությունը` սկանավորելով պատվաստանյութերի ազգային ռեգիստրի QR կոդը»:
Դանիան հայտարարել է, որ մինչ փետրվարի վերջ կգործարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումների անձնագրի նախնական տարբերակը:
Շվեդիան եւս նախատեսում է մինչեւ ամառ այդպիսի անձնագիր գործարկել` պայմանով, որ մինչ այդ այս փաստաթղթի համար միջազգային ստանդարտ կգործի:
Բահրեյնը` կղզիների վրա տեղակայված փոքր պետություն, որի բնակչությունը մոտ 1.5 միլիոն է, քաղաքացիներին եւ բնակիչներին անվճար առաջարկում է Pfizer/BioNTech, Sinopharm, Oxford-AstraZeneca COVID-19 եւ Sputnik V պատվաստանյութերը:





























