Կալիֆորնիայում բնակվող ռուսաստանցուն մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն օգնություն ցուցաբերելու փորձի մեջ, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով տեղական իշխանությունները:

Սակրամենտոյի 34-ամյա բնակիչ Մուրատ Կուրաշեւի դեմ մեղադրանքն առաջադրվել է հինգշաբթի օրը դաշնային դատարանի կողմից:

Նա կալանավորված է: Մեղքի հաստատման դեպքում նրան կարող է 20 տարվա ազատազրկում սպառնալ: Կուրաշեւը ձերբակալվել էր ՀԴԲ-ի կողմից: Նա մեղադրվում է իսլամիստական «​​Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​կազմակերպությանը «նյութական օգնություն կամ ռեսուրսներ», այդ թվում` ֆինանսական աջակցություն ցուցաբերելու փորձի մեջ: