Երեւան-Սեւան ավտոճանապարհի  51-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սեւանի գաղութի մոտ, այսօր՝ փետրվարի 21-ին, ժամը 15:20-ի սահմաններում, վրացական համարանիշներով բեռնատար Mercedes-ը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ կողաշրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան: 

Նշենք, որ ավտոմեքենան բարձված է եղել  20 տոննա  «Ռոշեն» քաղցրավենիքով եւ այն ամբողջովին թափվել է: