Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. այդ մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Воскресенье, 21 февраля 2021 г.