Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 147 նոր դեպք է հայտնաբերվել, մահացել է 12 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում պանդեմիայի սկզբից հայտնաբերվել է վարակման 268 502 դեպք:
Վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաները լքել է 607 մարդ, պանդեմիայի սկզբից ապաքինվել է 262 244 պացիենտ, մահացել է 3447 մարդ:





























