ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցուցումով Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբերի օբյեկտներին: Այս մասին նշված է Պենտագոնի ղեկավարի հասարակայնության հետ կապերի հարցերով օգնական Ջոն Քիրբիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցուցումով զինված ուժերը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արեւելքում իրանամետ զինված խմբերի կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին: Հարվածները պատասխան էին Իրաքում ԱՄՆ եւ կոալիցիայի ներկայացուցիչների դեմ  կատարված վերջին հարձակումներին, ինչպես նաեւ շարունակվող սպառնալիքներին: Հարվածների հետեւանքով ավերվել են մի քանի օբյեկտներ, որոնք տեղակայված էին իրանամետ բազմաթիվ խմբերի, ներառյալ «Քաթաիբ Հիզբոլլահի» եւ «Քաթաիբ Սայիդ ալ Շուհադի» կողմից օգտագործվող հսկիչ անցակետերում:

«Այս համաչափ ռազմական պատասխանը տրվել է դիվանագիտական ​​միջոցառումների հետ միասին, ներառյալ կոալիցիայի գործընկերների հետ խորհրդակցությունները,- ասված է հայտարարության մեջ: - Միեւնույն ժամանակ, մենք գործել ենք ճշտված ձեւով՝ ձգտելով Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում իրավիճակի ապաէսկալացիայի: «Գործողությունը հստակ ազդանշան է, որ Նախագահ Բայդենը կպաշտպանի ԱՄՆ եւ կոալիցիայի ծառայողներին»,- նշված է հայտարարության մեջ: