ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, հակառակ դեպքում՝ հրաժարական տալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին։
Միաժամանակ, ԱՄՆ ղեկավարությունը քննադատել է սիրիական անվտանգության ծառայությունների կողմից հակակառավարական ցույցերը ճնշելու փաստը, հայտնում է РБК-ն։
Սիրիական բանակը հունիսի 10-ին ընդդիմության դեմ լայնամասշտաբ գործողություն էր սկսել։ Ընթացիկ տարվա մարտից մինչ այժմ ցույցերի ժամանակ Սիրիայում զոհվել է ավելի քան 1200 քաղաքացի։




























