Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին երկրի ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ չի առաջադրվի։
Նա այս մասին հայատարարել է նախօրեին՝ Հարավային Օսիայի Գերագույն դատարանի նիստի ժամանակ, որի ընթացքում պետք է որոշվեր՝ անցկացնել հանրաքվե նախագահի ընտրության երրորդ անընդհատ ժամկետի վերաբերյալ, թե ոչ։
Հանրաքվեի երկրորդ հարցը վերաբերել է հանրապետությունում ռուսերենը պետական երկրորդ լեզու հայտարարելուն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։




























