Հորդանանում մայրաքաղաք Ամմանից 200 կմ հեռավորության վրա գտնվող Էտ-Տաֆիլ քաղաքում մի խում երիտասարդներ` շուրջ 60 մարդ, հարձակվել են թագավոր Աբդալլա 2-րդ թագավորին ուղեկցող ավտոշարասյան վրա: Սկզբում նրանք փորձել են իրենց պահանջագրով նամակը հանձնել միապետին, սակայն երբ ոստիկանությունը փորձել է նրանց հեռու պահել, նրանք հարձակվել են ավտոշարասյան վրա:
Իրավապահ մարմինների անանուն աղբյուրի տվյալներով, ավտոշարասյան ուղղությամբ քարեր ու շշեր են նետել:
Միջադեպի հետեւանքով, թագավորը չի տուժել, 25 ոստիկաններ վնասվածքներ են ստացել: Միաժամանակ, կառավարության ներկայացուցիչ Թահեր Ադվանը հերքել է միապետի ավտոշարասյան վրա հարձակման փաստը:
«Երիտասարդները ցանկացել են սեղմել թագավորի ձեռքը, սակայն ոստիկանությունը նրանց հետ է մղել եւ հրմշտոց է սկսվել»,- նշել է Ադվանը:
Էտ Տաֆիլ քաղաքում թագավորը ստուգում էր ենթակառուցվածքային նախագծերը: Իրավիճակը քաղաքում լարվել էր մայիսի վերջին` քաղաքական բարեփոխումներ հահանջող զանգվածային բողոքի ակցիաներով:
Ավելի վաղ Աբդալլա 2-րդը հայտարարել էր ժողովրդի պահանջներին ընդառաջ գնալու պատրաստակամության մասին: Ըստ այդմ, կառավարությունը պետք է ոչ թե նշանակվի թագավորի կողմից, այլ պետք է ընտրվի:




























