Հայաստանում բանակի եւ կառավարության միջեւ պառակտում մտցնելու փորձն ընդդիմության հերթական հնարքն է: Այս մասին մարտի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով` Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կրկնում է 90-ականների «ազգ - բանակ - հաղթանակ» կարգախոսը: Այդպիսով նա ողջունում է բանակի ներքաշումը երկրում անկայունության հրահրման քաղաքականության մեջ: Պատգամավորը շեշտեց, որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչները պարտության մեջ մեղադրում էին ինչպես կառավարությանը, այնպես էլ բանակի հրամանատարությանը, սակայն Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո նրանք փոխեցին իրենց մարտավարությունը եւ այժմ միայն կառավարությանն են մեղադրում պարտության մեջ:
«Այդպիսով նրանք ցանկանում են տարանջատել քաղաքական իշխանությունը ռազմականից»,- պարզաբանեց Քոչարյանը: Սակայն, շարունակեց քաղաքական գործիչը, Զինված ուժերը միայն գեներալները չեն, ովքեր ստորագրել են Գլխավոր շտաբի հայտարարությունը, այլ նաեւ` զինվորները եւ սպաները, ովքեր զբաղվում են երկրի պաշտպանությամբ: «Նման հայտարարությունները պետք է խստորեն դատապարտվեն, բանակը պետք է բարեփոխումներ իրականացնի եւ կայունություն պահպանի»,- ամփոփեց Քոչարյանը:





























