ԱՄՆ-ն եւ Թուրքիան կառուցողական աշխատանք կկատարեն Սիրիայում ընդհանուր շահերի առաջմղման համար: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ պատասխանելով Իդլիբի հարցում Վաշինգտոնի եւ Անկարայի համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք Սիրիայի առնչությամբ թուրք գործընկերների հետ ընդհանուր շահեր ունենք,- ասել է նա: - Մենք կշարունակենք Թուրքիայի հետ կառուցողական աշխատել հետագայում մեր ընդհանուր շահերին հասնելու համար»:

Սիրիայում հակամարտությունը սկսվել էր 2011 թվականի գարնանը: Քաղաքներում տեղի ունեցող անկարգությունները ընդամենը մի քանի ամսում վերաճել էին կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ լիարժեք ռազմական դիմակայության: Հիմա կառավարության հակառակորդները շարունակում են իրենց ձեռքում պահել երկրի հյուսիս-արեւելքում Իդլիբ նահանգը:

Ռուս զինծառայողները, ի տարբերություն ամերիկյան եւ թուրքական ուժերի, Սիրիայում են գտնվում այս երկրի լեգիտիմ իշխանությունների հրավերով: