«Խնայբանկի» ավանդների համար, որ դրվել են ԽՍՀՄ ժամանակաշրջանում, 2021 թվականին փոխհատուցում կստանա մոտ 10 հազար մարդ: Այս մասին մարտի 3-ին Ազգային ժողովի նիստում ասաց հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին:

Նա հիշեցրեց, որ փոխհատուցում ստանում են տարեց մարդիկ: 1938-ին ծնված եւ ավելի բարձր տարիքի մարդիկ, ինչպես նաեւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, ովքեր հերթում չեն: «Այս բնակավայրերի ցուցակն անցյալ տարի ավելացել է: Այն ընդգրկում է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի շուրջ քառասուն գյուղեր: Հետեւաբար, եթե 2020-ին արտահերթ փոխհատուցում է ստացել 6000 մարդ, ապա այս տարի՝ շուրջ 10 000 մարդ»,- ասաց Առաքելյանը: Այդ նպատակների համար, նրա խոսքով, 2021-ին պետբյուջեից հատկացվել է մոտ 1,2 միլիարդ դրամ: Այնուամենայնիվ, փոխհատուցման իրավունքը չի փոխանցվում ժառանգներին, եթե ավանդատուն մահանում է: Ինչ վերաբերում է փոխհատուցման չափին, ապա դրա համար գործում է սովետական ռուբլին հայկական դրամի վերածելու բանաձեւ: Եթե ավանդը կազմել է մինչեւ 1000 խորհրդային ռուբլի, ապա այդ գումարը պետք է բազմապատկել 84-ով: Այսինքն, եթե ավանդը կազմել է 1000 ռուբլի, ապա այդ գումարը պետք կլինի բազմապատկել 84 000 դրամով: