Պատմությունը մեզ շատ օրինակներ է բերում ապիկար իշխանությունների. Կարող են լինել բռնապետներ, հոգեկան հիվանդբներ, սադիստներ, անփորձներ, անտարբերներ, բայց Հայաստանի հարցն այն է, որ մի իշխանության մեջ մարմնավորված է ամբողջ ներկապնակը այդ մարդկային չարիքների: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Բարղամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արմինե Դարբինյանը:
«Եթե ընտանիքի ղեկավարը սադիստ է, ապիկար է, թմրամոլ է, զրկում են ծնողական իրավունքներից: մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ, թողեցին ծանր վիճակում: Հիմա կարող եմ ասել, որ սա վերաբերում է եւ վարչապետին, եւ նախագահին»,-ասաց նա:
Արմինա Վարդանյանը նկատեց, որ մտվորականության ֆունկցիան կարծիք ձեւավորելն է. «Շատ կարեւոր է չկողմնորոշվածների հետ աշխատելը: Նրանք դժգոհ են եւ իշխանություններից, եւ ընդդիմությունից: բայց ես մի բան ասեմ. Հայաստանն արդեն առաջվանը չի, մենք պետք է հսկողության տակ պահենք նրանց: Հիմա ով էլ գա իշխանությանը, մտավորականությունը պահելու է նրան խիստ հսկողության տակ: Հիմա էլ ավելի վատ չի լինի: Հարկավոր է ծնողական իրվունքներից զրկել այս անպատասխանատու դավաճաններին»:





























