Եգիպտոսում հունիսի 15-ից դադարեցվում է պարետային ժամը, որը 138 օր առաջ մտցվել էր երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը երկրում հունվարի 25-ից սկսված զանգվածային հուզումների պատճառով հունվարի 28-ին Եգիպտոսի խոշորագույն քաղաքներում՝ Կահիրեում, Ալեքսանդրիայում, պարետային ժամ էր հայտարարել:
Նշենք, որ Մուբարաքը Եգիպտոսի նախագահի պաշտոնը թողել էր փետրվարի 11-ին:




























