Արարատի մարզի Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը հաստատվել է Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորման հոգեւոր հովիվ եւ գլխավոր ատամանի տեղակալ: Նրան շնորհվել է զորքային ավագի կազակական կոչում:

Միավորման մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տեր Մխիթար քահանա Ալոյանը ՀԿ ԲՀՄՄ հոգեւոր հովիվ է ձեռնադրվել 2011 թ. ապրիլի 29-ին` Գարեգին Բ-ի կարգադրությամբ: Այդպես է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել հոգեւոր ուսուցիչ տրամադրելու մասին կազմակերպության խնդրանքին:

1999-ի հունիսի 21-ից ի վեր Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորումն այդ օրը ավանդաբար նշում է որպես Հայ կազակության ստեղծման օր: