«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիան:
Նախօրեին նախաձեռնության անդամներն այցելել են Վայոց Ձորի մարզի Գնդեվանք համալիր (X դար) եւ ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունից, այցելելով Գնդեվանք, երիտասարդների աչքին է զարնել հնավայրի անմխիթար վիճակը:
«Մայր աթոռը հրաժարվում է Հայաստանի տարածքում գտնվող հարյուրավոր չգործող եկեղեցիներ իր խնամքի տակ վերցնել, իսկ մշակույթի նախարարությունը ֆինանսների պակասը պատճառաբանելով ուղիղ իմաստով «գլխառադ» է անում քրիստոնեական հուշարձանների պահպանման իր անմիջական պարտականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» հաջորդ ակցիան տեղի կունենա հունիսի 21-ին:




























