Երեւանում այսօր` հունիսի 15-ի առավոտյան Արտակարգ իրավիճակների նախարարությունում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի ԱԻՆ-ի եւ Մոնտենեգրոյի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ու քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանման միջեւ` արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման բնագավառում:
ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվող փոխըմբռնման հուշագրով կողմերը կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում`
հմտությունների եւ մեթոդների մշակում` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, արձագանքման, հետեւանքների վերացման եւ տարերային ու տեխնածին աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ.
ուղղակի եւ ժամանակին հաղորդակցության մեխանիզմների ստեղծում.
հանրային տեղեկատվության խթանում եւ աշխատանքներ զանգվածային լրատվամիջոցների հետ.
աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության եւ դրանց արձագանքման ոլորտում ուսուցման, գիտելիքների եւ նորարարության խթանում.
աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի հաստատման եւ Աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության մշակման համար տեխնիկական խորհրդատվության եւ փորձագիտության տրամադրում եւ այլն:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու Մոնտենեգրոյի արտակարգ իրավիճակների ոլորտի ՆԳ փոխնախարար Զորան Բեգովիչը կներկայացնեն եվրոպական ինտեգրման վերաբերյալ իրենց տեսլականը:




























