Վրացի ընդդիմադիր Գեորգի Թարգամաձեն` «Քրիստոնեա-դեմոկրատական շարժման» առաջնորդը ծրագրում է մասնակցել 2013թ. նախագահական ընտրություններին:

«Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Թարգամաձեն դրական է պատասխանել «արդյոք վարչապետ կամ նախագահ դառնալու հավակնություններ ունի» հարցին:

Նշենք, որ համաձայն «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի հարցման համաձայն, հենց Թարգամաձեն է Վրաստանի ամենակառուցողական ընդդիմադիր գործիչը: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդամենը 6-րդն է, իսկ ընդդիմության առաջնորդներից Նինո Բուրջանաձեն` 9-րդը: