Հունիսի 16-17-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը (Henri de Raincourt):
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Ֆրանսիացի նախարարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ծաղկեպսակ կդնի Ցեղասպանության զոհերի հուշարձանին, ինչպես նաեւ կայցելի Խոր Վիրապ եւ Մատենադարան:




























