Ռուսաստանի եւ Բելգիայի իշխանությունները քննարկում են միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործ Տիգրան Հարությունյանին Բելգիայի դաշնային իշխանություններին հանձնելու հարցը: Հայաստանի 42-ամյա քաղաքացին 2000 թվականից Բելգիայի դաշնային ոստիկանության կողմից հետախուզման մեջ է սպանությունների իրականացման մեղադրանքով:
Հարությունյանը ձերբակալվել էր Վոլգոգրադում: Նա Արեւելյան Եվրոպայի տարածքում գործող հանցավոր խմբավորման ակտիվ անդամ էր, մի քանի սպանությունների կազմակերպիչ:
Այսօր օրինական ուժի մեջ է մտել դատախազի որոշումը` Հարությունյանին կալանավորելու մասին:




























