Անհրաժեշտ է շարունակել ամրապնդել ԱՊՀ երկրների համագործակցությունն անվտանգության եւ Համագործակցության արտաքին սահմանների պաշտպանության ոլորտում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների «ԱՊՀ՝ 30 տարի» միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Կարեւոր է շարունակել ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը  հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման հարցերում՝ Համագործակցության արտաքին սահմանների պահպանության, ահաբեկչության, տեղեկատվական ոլորտում խախտումներին եւ այլ ժամանակակից մարտահրավերներին դիմակայման համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ն այսօր իսկապես աշխատող գործիք է պատմականորեն հաստատված առեւտրատնտեսական ու հումանիտար կապերի պահպանման եւ զարգացման համար:

«ԱՊՀ-ն շարունակում է արդյունավետ մեխանիզմ մնալ ԱՊՀ անդամ երկրների հավասարակշռված տնտեսական եւ սոցիալական զարգացման ամրապնդման համար: Մեզ հաջողվել է շատ բանի հասնել, սակայն մեր առջեւ կարեւոր խնդիրներ են կանգնած ինտեգրման հետագա զարգացման մասով»,- շեշտել է Օվերչուկը: