Լոռու մարզում այսօր՝ մարտի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 30-ամյա Դավիթ Խ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Դավիթ Խ.-ն եւ ուղեւոր, 53-ամյա Ս. Գ.- մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: