Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու Մեգան Մարքլի մտադրության մասին լուրերը հաստատվեն, նա «էլ ավելի շատ կցանկանա մասնակցել» հաջորդ ընտրություններին:
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփին խնդրել են մեկնաբանել լուրերն այն մասին, որ Մարքլը կարող է նախագահի թեկնածու դառնալ: Ավելի վաղ Daily Mail-ը, վկայակոչելով բրիտանացի անանուն քաղաքական գործչին, գրել էր, որ Մարքլը հանդիպում է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ՝ 2024 թվականին նախագահի պաշտոնում պոտենցիալ հայտն ուսումնասիրելու համար:
«Հուսով եմ, որ դա տեղի կունենա: Եթե դա տեղի ունենար, կարծում եմ, որ ես ավելի ուժեղ կցանկանայի առաջադրվել»,- ասել է Թրամփը: Նա նշել է, որ Մարքլի «երկրպագուն» չէ այն բանի համար, ինչ նա խոսում է՝ թագավորական ընտանիքի եւ թագուհու մասին: «Ես գիտեմ թագուհուն: Ես հանդիպել եմ նրա հետ եւ կարծում եմ, որ թագուհին հիանալի անձնավորություն է, եւ ես Մեգանի երկրպագու չեմ»,- ասել է նա:





























