Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Չինաստանից եւ Հոնկոնգից 24 պաշտոնյայի նկատմամբ: Պատժամիջոցները սահմանվել էին Հոնկոնգի ինքնավարության մասին օրենքին համապատասխան եւ ներառում են այն անձանց ցուցակը, որոնք, ինչպես համարվում է, նպաստում են «Չինաստանի կողմից Հոնկոնգի մինի սահմանադրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարմանը»:
ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկված 24 պաշտոնյայի թվում են Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Վան Չենը եւ Չինաստանի խորհրդարանում մշտական հանձնաժողովի Հոնկոնգի պատվիրակ Թամ Յու Չժունը:
Պատժամիջոցների է ենթարկվել նաեւ Հոնկոնգի ազգային անվտանգության մարմնի մի քանի սպա:





























