Վահագն Թեւոսյանին «Իմ քայլը» խմբակցությունում կփոխարինի Էմմա Պալյանը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի՝  մանդատը վայր դնելուց հետո մանդատից հրաժարվեց նաեւ Արմեն Մկրտչյանը, ով ըստ ցուցակի պետք է փոխարիներ Թեւոսյանին։

Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանն օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։