Արարատի մարզում հունիսի 15-ին ժամը 23:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ մարմնական վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են ընդունվել 20-ամյա Լիլիթ Ավագյանն ու 44-ամյա Արմեն Բագրատյանը: Վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի ՊՊԾ աշխատակից, ենթասպա 31-ամյա Հրաչյա Արզումանյանը, վարելով «ՎԱԶ-21083» մակնիշի 11 ՕՍ 139 համարանիշի ավտոմեքենան Մխչյան գյուղի Խանջյան փողոցից դուրս է եկել Արտաշատյան խճուղի եւ բախվել 32-ամյա Արսեն Գրիգորյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 08 ՍՍ 785 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետեւանքով, «Օպել Վեկտրայի» ուղեւոր Լ. Ավագյանն ու «ՎԱԶ-21083»-ի ուղեւոր Ա. Բագրատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:
Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























