Մալայզիան արտաքսում է հյուսիսկորեացի դիվանագետներին: Նրանք պետք է լքեն երկիրը 48 ժամվա ընթացքում: Հայտարարությունն արվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Մալայզիայի հետ՝ կապված Հյուսիսային Կորեայի քաղաքացուն ԱՄՆ արտահանձնելու որոշման հետ, հաղորդում է AP-ը:

Փհենյանը դա անվանել է «թշնամական գործողություն»՝ հայտարարելով, որ իր քաղաքացուն առաջադրված մեղադրանքը «բացարձակ անհեթեթություն է»:

Նշվում է, որ Մալայզիան ստիպված է փակել Փհենյանում իր դեսպանատունը: