«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները կարող են փոխել իրավիճակը, եթե առաջադրեն իրենց թեկանծուին վարչապետի պաշտոնում: Այդ մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա ընդգծել էլ, որ դա կարող է լինել ոչ թե Վազգեն Մանուկյանը, այլ մեկ ուրիշը՝ չեզոք, փորձառու, կրթված:

«Ամեն դեպքում նախընտրական ժամանակաշրջանում Փաշինյանը պետք է զրկվի լծակներից, բանակից, ոստիկաններից եւ ուժայիններից: Նա խախտել է քրեական օրենսգրքի գրեթե բոլոր հոդվածները: Այժմ Փաշինյանը միայն զբաղված է նրանով, որ ապահովում է իր ֆիզիկական անվտանգությունն ու խուսափում քրեական պատասխանատվությունից: Եթե նա լինի վարչապետ, եւ մենք գնանք արտահերթ ընտրությունների, ապա երկիրը վերջնականապես կկործանվի: Իշխանությունը կուզուրպացվի, իսկ դա, իր հերթին, կնշանակի, որ պետությունն, ըստ էության, դադարում է գոյություն ունենալ»,-հավելել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

Ինչպես նշել է Ղազարյանը, դեռեւս «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» պայմանավորվել են իշխանությունների հետ հաջորդ խորհրդարանում քվոտաներ ստանալու մասին: