Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վաղը` հունիսի 17-ին, ժամը 11.00-ին տեղի է ունենալու ամուսնու` Յանիս Սարկիսովի ծեծի հետեւանքով համացած Զարուհի Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Կանանց իրավունքների կենտրոնից: Դատավարության հերթական նիստի ժամանակ կհրապարակվի ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը սույն գործով դռնփակ կամ դռնբաց նիստ անցկացնելու թույլտվության մասին:
Նշենք, որ դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որի համար վերջինս դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը, իսկ նիստերը շարունակ հետաձգվում էին, քանի որ ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռ չէր կայացրել նիստը դռնփակ կամ դռնբաց անցկացնելու թույլտվությունը:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թ. -ի հոկտեմբերի 1-ին: Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում գործի քննությանը:




























