Հայաստանում  վերելակների մեծամասնությունն անցել է ժամկետը եւ փորձաքննության ժամանակ մեծ քանակությամբ վերելակներ գտնվում են ոչ բարվոք վիճակում: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Մեր երկրում այսօրվա դրությամբ 5645 վերելակ կա, որոնցից 1190-ը` վարչական կառույցների վերելակներ են, 4455-ը` բնակֆոնդի վերելակներ: Անցյալ տարվա փորձաքննության արդյունքում 462 վերելակ ստացել է բացասական եզրակացություն:

Նշենք, որ 2005թ հոկտեմբերի 24-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը: Այդ ժամանակ բոլոր վտանգավոր օբյեկտները մինչեւ 2006թ սեպտեմբերի 1-ը պետք է գրանցվեին եւ շուրջ 70 տոկոսը գրանցվել են, այդ թվում` վերելակները: Վերելակները կազմում են վտանգավոր օբյեկտների 45-48 տոկոսը: Օրենքի համաձայն` գրանցվելուց հետո մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են վերելակները անցկացնել փորձաքննոևթյոև: Ադյ ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը 3մլրդ դրամ հատկացրեց միյան Երեւանի վերելակները փոխելու եւ վերականգնման համար: «Այս տարվա ընթացքում լիքը բան է փոխվել, բայց  դա այն վիճակը չի, որ մենք ցանկանում ենք տեսնել կամ ունենալ»,- ասաց  Աշոտ Պետրոսյանը: