Մեծ Բրիտանիան հայտարարել է Բուլղարիային իր աջակցության մասին՝ այդ երկրում Ռուսաստանի «չարանպատակ գործունեության» դեմ՝ Մոսկվային մեղադրելով ՆԱՏՕ-ի դաշնակցի ինքնիշխանությունը խարխլելու փորձի մեջ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք լիովին աջակցում ենք Բուլղարիայի ջանքերին՝ ուղղված ենթադրյալ լրտեսական օղակը ոչնչացնելուն եւ իր տարածքում գործող թշնամական գործողությունների դեմ պայքար ձեռնարկելուն»,- շաբաթ օրը Twitter-ում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:
Ավելի վաղ Բուլղարիայի դատախազությունը հայտարարել էր, որ վեց բուլղարացիներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարության եւ ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ, մեղադրվում են Ռուսաստանի համար լրտեսության մեջ:




























