Եմենում բողոքի ակցիայի մասնակիցները երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հրաժարականի պահանջով կոչ են արել անհապաղ ստեղծել Անցումային ազգային խորհուրդ ստեղծել, որին պետք է անցնի պետական իշխանությունը:
Ընդդիմադիրները հայտարարել են, թե հրթիռային գնդակոծման արդյունքում վիրավորված եւ Սաուդյան Արաբիա մեկնած Սալեհն իրավունք չունի վերադառնալ Եմեն:
Միեւնույն ժամանակ բողոքի ակցիայի կազմակերպիչների միջեւ տարաձայնություններ են առաջացել: Անկախ երիտասարդական կազմակերպությունները արմատական քայլեր են պահանջում, իսկ նրանց ընդդիմախոսները, այդ թվում` «Իսլա» կուսակցության ներկաայցուցիչները` հանդես են գալիս ավելի զգույշ մարտավարության օգտին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշենք, որ ճշտված տվյալներով, Եմենում, որտեղ անկայուն իրավիճակ է, Հայաստանի մեկ քաղաքացի է գտնվում: Կինն առայժմ ցանկություն չի հայտնել լքել Եմենը:




























