ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտում են անկախ պետությունների ներքին գործերին միջամտելը, որը լեգիտիմ կառավարությունների տապալման նպատակ է հետապնդում: Այս մասին ասվում է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք վերահաստատում ենք ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի կարեւորությունը, դատապարտում ենք ցանկացած միջամտություն օրինական կառավարությունների տապալումը կազմակերպելու նպատակով, ինչպես նաեւ ազգային օրենսդրության արտատարածքային կիրառումը»,-ասվում է հայտարարության մեջ, որը  երկուշաբթի հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: