Լիբաիյի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել է, որ Տրիպոլիի իշխանությունները համաձայն են միջազգային դիտորդության ներքո կայանալիք ընտրություներին։

Corriera della Sera իտալական թերթին տված հարցազրույցում Սեյֆ ալ-Իսլամը առաջարկել է ընտրություններ անցկացնել առաջիկա երեք ամիսների ընթացքում։

Նրա կարծիքով, սա հակամարտության կարգավորման միակ անցավ ճանապարհն է։

Նշենք, որ այսօր Տրիպոլի է ժամանել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Միխայիլ Մարգելովը։ Նա նախատեսում է հանդիպել լիբիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։