Ղրղզստանի նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովի դեմ բոլոր քրեական գործերը կարճվել են, այսօր «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Ղրղզստանի նախկին պատգամավոր եւ նախագահի թեկնածու Օ. Բաբանովի եւ նրա հետ փոխկապակցված կոմերցիոն կառույցների դեմ դատախազության մարմինների եւ քննչական սորաբաժանումների կողմից ավելի վաղ հարուցված քրեական գործերի քննության արդյունքներով ընդունվել են օրենքի վրա հիմնված դատավարական որոշումներ դրանցով հետեգա վարույթի դադարեցման մասին՝ նկատի ունենալով Օ. Բաբանովի եւ նրա ազգականների գործողություններով պետության, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների շահերին վնաս պատճառելու փաստերի բացակայությունը»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ Բաբանովի հետ «պայմանավորվածություն է ձեռք բերվել պետությանհ բյուջե որպես աջակցություն կամավոր 100 մլն սոմ (1,2 մլն դոլար) միջոցներ փոխանցելու մասին»:

Բաբանովը երկրի վարչապետն է եղել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի օրոք եւ 2017 թվականի հոկտեմբերի 15-ի ընտրություններում Սոորոնբայ Ժեենբեկովի հիմնական մրցակիցն էր, որում նա պարտվել էր: Ընտրությունների ավարտից անմիջապես հետո երկրի գլխավոր դատախազությունը Բաբանովի դեմ քրեական գործ էր հարուցել սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչերի եւ նախընտրական մրցապայքարի ժամանակ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու մեղադրանքներով: Դրանից հետո Բաբանովը երկրից մեկնել էր եւ հայտարարություն տարածել, որ քաղաքականությունից հեռանում է: