Իտալիայի նախկին վարչապետ 84-ամյա Սիլվիո Բեռլուսկոնին երկուշաբթի օրվանից գտնվում է հիվանդանոցում: Այս մասին Միլանում դատական նիստի ժամանակ ասել է նրա փաստաբաններից մեկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սիլվիո Բեռլուսկոնին առողջական խնդիրների պատճառով երկուշաբթի օրվանից գտնվում է հիվանդանոցում»,-ասել է նա, հաղորդում է La Repubblica թերթը:





























