ԱՄՆ-ն դատապարտել է բալիստիկ հրթիռների արձակումը Հյուսիսային Կորեայից՝ ասելով, որ Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«ԱՄՆ-ն դատապարտում է բալիստիկ հրթիռների ապակայունացնող արձակումը (Հյուսիսային Կորեայի կողմից),- հայտարարել է

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:- Այդ արձակումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի պահանջները եւ սպառնում են տարածաշրջանին եւ ողջ միջազգային հանրությանը»:

Հյուսիսային Կորեան հայտարարել էր երկու «նոր տիպի տակտիկական կառավարվող հրթիռների» փորձարկման մասին, որոնք ճշգրիտ կերպով խոցել են թիրախն արձակման վայրից 600 կմ հեռավորության վրա:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Հյուսիսային Կորեայի միջուկային եւ բալիստիկ հրթիռների ծրագրերն «անօրինական» է անվանել եւ ասել է, որ Փհենյանի գործողությունները «լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության եւ անվտանգության համար եւ խախտում են գլոբալ (միջուկային զենքի) չտարածման ռեժիմը»: Միացյալ Նահանգներն «անսասան» են մնում իր դաշնակիցների ՝ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պաշտպանության  հարցում: