2021 թվականի մարտի 29-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում  (ք. Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) տեղի կունենա քննարկում  «Առևտրային ցանցերի և մատակարարների բարեխիղճ վարքագծի ապահովումը» թեմայով:

ü  Ի գիտություն լրատվամիջոցների. Միջոցառումից առաջ՝ ժամը 10:30-ին, նախատեսվում է ճեպազրույց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հետ:

ü  Քննարկումը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Քննարկման նպատակն է ներկայացնել 2021 թվականի մարտի 23-ին Հանձնաժողովի կողմից հաստատված «Առևտրային ցանցերի և մատակարարների միջև բարեխիղճ վարքագծի կանոնների վերաբերյալ ուղեցույցը», որի նպատակն է առևտրի ոլորտում բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծման մեխանիզմների ներդրումը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև բանակցային ուժեղ դիրքի վերաբերյալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության բարեփոխումներին։

Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին մասնակցելու քննարկմանը:

Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք մեզ հետ կապ հաստատել  060 830-840 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: