Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 7/1 շենքի 26-րդ բնակարանում հունիսի 16-ին դիակ է հայտնաբերվել
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, իրենք ահազանգ են ստացել, որ այդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ, փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. բաց պատշգամբում հայտնաբերվել է 75-ամյա Սվետլանա Սարգսյանի դին:




























