Վայոց ձորի մարզում՝ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 97-րդ կիլոմետրում (Ելփին գյուղի մոտ) այսօր` հունիսի 7-ին ավտոճանապարհին հայտնվել են ճեղքեր, իսկ հունիսի 16-ին` ժամը 09.00-ի սահմաններում, առաջացել է հողաշերտի նստվածք (60 մ երկարությամբ, 3-4 մ խորությամբ):
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի ունեցածի հետեւանքով, փլուզվել է երթեւեկության ձախակողմյան 7-8 մ հատված:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Երկկողմանի երթեւեկության ապահովման նպատակով Եղեգնաձոր քաղաքի ՃՇՇ-ի կողմից իրականացվել է ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ:




























