Նոր Խարբերդում մի քանի օր առաջ տեղի ունեցած զանգվածային թունավորումը եղել է աղիքային վարակ: Այդ մասին այսօր` հունիսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նա չպարզաբանեց, թե աղիքային վարակի աղբյուրը որն է, սակայն վստահեցրեց, որ Եվրոպայում մոլեգնած E coli վարակն այստեղ կապ չունի:
Վարակի պատճառով, Նոր Խարբերդից հոստիպալացվել է 12 մարդ: Ըստ նախարարի` նրանց մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, նրանցից միայն 3-ի վիճակն էր ծանր, ու նրանք ներկայումս շարունակում են հիվանդանոցային բուժումը: Նրանց էլ, ամենայն հավանականությամբ, դուրս կգրեն առաջիկա օրերի ընթացքում:




























