Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է խստորեն քննել այն ընդդիմությանը, որը «զենքի է դիմում», իսկ մնացյալի հետ զրուցել:

«Անհրաժեշտ է կոշտ աշխատել նրանց հետ, ովքեր զենքի են դիմում, այստեղ պայթուցիկ բերում կամ պայթուցիկ պատրաստում եւ փորձում այդ պայթուններն իրագործել աղբամաններում կամ կրակմարիչներում: Այդպիսիների հետ մենք չենք խոսի: Ու նաեւ չենք հաշվի մինչեւ երեքը: Բայց հիմնականը մարդկանց այն զանգվածն է, որի հետ պետք է զրուցել: Նրանք կհասկանան մեզ թե ոչ, կլսեն թե ոչ՝ իրենց խնդիրն է: Բայց մարդկանց հետ պետք է խոսել»,- ասել է Լուկաշենկոն երկրում հասարակական-քաղաքական իրադրության հարցով խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «Sputnik Բելառուսը»: 

Այս կապակցությամբ Լուկաշենկոն առանձին հանձնարարություն է տվել երկրի Ազգային ժողովի խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Նատալյա Կոչանովային:

«Հետեւեք կարգին: Պետք է ամեն օր աշխատել, ինչպես արել եք ձմռան ընթացքում: Այդ պատճառով էլ արդյունք կա: Մեզ մոտ մարդիկ ապուշներ չեն: Չէ՞ որ նրանք հրաշալի տեսնում են, որ ինչ-որ մեկը, ինչպես նրանք են ասում, «արտասահմանում փող է հնձում»: Պարզ է, թե ով է նստած այդ հեսքերի վրա: Եվ մարդիկ չեն ցանկանում, ինչպես իրենք են ասում, թե դուք մեզ եղանի վրա եք գցում, իսկ ինքներդ այնտեղ փողը գրպանո՞ւմ եք դարսում: Նրանք զգում են, որ իրենց ուղղակի դավաճանում են, եւ մենք էլ դա տեսնում ենք երկրի ներսում»,- նշել է Բելառուսի նախագահը:

Բելառուսի ընդդիմությունն ավելի վաղ հայտարարել էր անցյալ շաբաթ Մինսկում եւ այլ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր անցկացնելու մասին: Սակայն, ինչպես հայտարարել է երկրի ՆԳՆ-ն, ապօրինի զանգվածային ակցիաներ չեն գրանցվել, բողոքի ակտիվությունը մոտ է զրոյին: