Համարում եմ դա հիմարություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին, թե նա դատարան է դիմել՝ այդպիսով կատարելով Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը:

Չոբանյանը պարզաբենց, որ նման հայտարարություն չի լսել:

Հիշեցնենք, որ Չոբանյանը վերջերս հայտարարել է, որ դատի է տվել Բագրատյանին՝ կապված սահմանին իրավիճակի մասին հայտարարության հետ:

NEWS.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանն ասել է, որ մարզպետի դատական հայցը կապված է վարչապետի հանձնարարականը կատարելու հետ: