ԽՍՀՄ փլուզումից հետո 20 տարվա ընթացքում Ռուսաստանը «հսկայական առաջընթաց» է գրանցել։

«Այս տարի լրանում է Նոր Ռուսաստանի 20-ամյակը։ ԽՍՀՄ կոլապսից հետո մեր երկիրը մեծ զարգացում է ապրել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

ԽՍՀՄ-ում, հիշեցրել է նա, մասնավոր հատվածի բաժինը մոտ է եղել զրոյին, իսկ այժմ ավելի քան 60 տոկոս է կազմում։

Պետական պարտքը, նրա խոսքով, մեկուկես անգամ գերազանցում էր ՀՆԱ-ի տարեկան ծավալը, իսկ այժմ նվազել է մոտ 10 տոկոսով։

«Մենք զրոյից հարկային ժամանակակից համակարգ ենք ստեղծել։ Շատ բան կարելի է թվել, սակայն գլխավորն այն է, որ մենք հետեւողականորեն առաջ ենք ընթանում՝ գիտակցելով, որ մեր ճանապարհին խնդիրներ եւ խոչընդոտներ կան»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Նշենք, որ Սանկտ Պետերբուգի միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ մասնակցում են նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը,ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։