Այսօրվա` հունիսի 17-ի ընթացքում Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն քաղաքացիների կողմից ահազանգեր են ստացվել, որ ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գտնվող մսի տաղավարներից կրկին իրականացվում է մսի վաճառք՝ ոչ սառնարանային պայմաններում:
Նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս կապակցությամբ կոչով դիմել է քաղաքացիներին` մինչեւ հերթական ստուգման համապատասխան թույլտվություն ստանալը, ձեռնպահ մնալ ոչ սառնարանային պայմաններում վաճառվող մսի ձեռքբերումից՝ անվտանգության նկատառումներից ելնելով:




























